Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

«Գավառի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության պրակտիկայի ղեկավարի կանոնակարգը սահմանում է պրակտիկայի ղեկավարի գործունեությունը, նպատակները, խնդիրները, իրավասությունները, գործառույթները, կառավարումը,  իրավունքներն ու պարտականությունները։

ՈՒսանողի պրակտիկան համարվում է մասնագիտական կրթության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը, որի կազմակերպումը և իրականացումը հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծել ուսանողի տեսական ուսուցման և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև։

Աշխատանքը տարվում է բժշկական կենտրոնների հետ նախապես կնքված վճարովի կամ անվճար պայմանագրերով։

Պրակտիկայի ղեկավարի գործառույթները․

-համակարգել քոլեջի և ընդունող կազմակերպությունների աշխատանքային հարաբերությունները, որոնք ամրագրված են պրակտիկաների բազաների հետ կնքված պայմանագրում

-կազմակերպել ու վերահսկել ուսանողների պրակտիկաները, ըստ հաստատությունների, ժամանակահատվածի և ուսանողների բաշխման

-անցկացնել նախնական խորհրդակցություն ուսանողների հետ

-կազմակերպել պրակտիկայի անցկացման վերաբերյալ մեթոդական խորհրդատվություն

-իրականացնել պրակտիկայի անցկացման վերահսկողությունը

- իրականացնել տարբեր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնագրերի արդյունքում կազմակերպվող կարճաժամկետ պրակտիկաների անցկացում , որոնք իրենցից չեն ենթադրում օրագրերի պատրաստում և ուսանողների գնահատում։