Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներին և շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրելու, աշխատաշուկայում վերջիններիս մրցունակության զարգացման, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի ամրապնդման նպատակով քոլեջում գործում է կարիերայի կենտրոնը։
Կարիերայի պատասխանատուի նպատակը՝
Կարիերայի պատասխանատուի հիմնական նպատակն է ՝ կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը։
Կարիերայի պատասխանատուի գործառույթները՝
- ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով,
- ըստ անհրաժեշտության, ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում, անհատական ծրագրի կազմում,
- աշխատաշուկա մուտք գործելու, կարիերայի պլանավորման և կառավարման ծառայությունների մատուցում,
- ակտիվ միջոցառումների՝ սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, մենթորական ծրագրերի, ոչ ֆորմալ դասընթացների, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում և ուսանողների ծանուցում,
- սոցիալական գործընկերների՝ գործատուների, արհմիություննեիր ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում,
- թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողների ծանուցում,
- վարչական աշխատանքների իրականացում։





