Գավառի պետական բժշկական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնը Քոլեջի կաոուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, Քոլեջի կանոնադրության ու ՈՆԱԿ կանոնակարգի հիման վրա:
Որակի ապահովման ստորաբաժանման նպատակն է Քոլեջի կրթության որակի գնահատման և ապահովման համակարգի և դրան վերաբերող փաստաթղթային փաթեթների մշակումը, կատարելագործումը և ներդրումը, ինչպես նաև ինքնավերլուծության գործընթացների իրականացման համակարգումը, որակի գործընթացների և ընթացակարգերի թափանցիկության ապահովումը։
Որակի ապահովման պատասխանատուի գործառույթները․
- Քոլեջի կրթության որակի ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթային հենքի մշակում և պարբերական վերանայում,
- քոլեջի ներքին և արտաքին շահակիցների հետ սերտ համագործակցում,
- որակի ապահովման և Քոլեջի գործունեության բոլոր ոլորտներում լավագույն փորձի ուսումնասիրության և արդյունքների հիման վրա բարելավման ընթացակարգերի մշակում և վերանայում,
- աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերի մշակում և իրականացում,
- քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացի համակարգում։
Հետադարձ կապ․
Էլ․ հասցե՝ mertarchyan.hripsima@gmail.com
Հեռ․՝ 093-08-34-20
Որակի ապահովման պատասխանատու՝ Հռիփսիմե Մերթարչյան