Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

Հանրակրթական ծրագիր իրականացնող բաժինը Քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում է։ 

Բաժնի վարիչը հանրակրթական ծրագրով նշանակվում և հաստատվում է Քոլեջի տնօրենի հրամանով։

Բաժնի վարիչը համակարգում է հանրակրթական առարկաներ դասավանդող դասախոսների աշխատանքը, համագործակցում է մեթոդիստի, ուսումնական գծով փոխտնօրենի, կարիերայի պատասխանատուի, կուրսղեկների հետ։

Բաժնի վարիչի գործառույթները

Բաժնի վարիչը ղեկավարում, համակարգում ու իրականացնում է տվյալ բաժնի աշխատանքները։

1. Դասավանդվող առարկաների ծրագրային և ուսումնամեթոդական նյութերի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան

- աշխատանքային ուսումնական պլանների մշակում,

- աշխատանքային առարկայական ծրագրերի մշակում,

- պետական կրթական չափորոշիչների ուսումնասիրում և քննարկում։

2. ՈՒսանողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ճշգրիտ և անկողմնակալ գնահատման ապահովում։

3. Դասավանդողների մեթոդական, մանկավարժական և մասնագիտական հմտությունների կատարելագործում, սկսնակ դասավանդողնեիրն օգնության աջակցություն։

4. Դասավանդողների տարիֆիկացիոն ծանրաբեռնվածության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

5. Կրթական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացում և նախաձեռնում։