
Գրադարանը Գավառի պետական բժշկական քոլեջի կառուցվածքային միավոր է, քոլեջի տեղեկատվական հիմնական ստորաբաժանումը, որն իրականացնում է գիտելիքների տարածման, ուսումնամեթոդական, հոգևոր և մտավոր, լուսավորչական բնույթի աշխատանքներ:
Գրադարանը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և քոլեջում գործող կանոնադրությամբ:
Գրադարանից օգտվելու իրավունք ունեն քոլեջի ուսանողները, դասախոսական կազմը և այլ անձինք` սահմանված կարգով:
Գրադարանը իր գործունեությունը կազմակերպում է հետևյալ փուլերով`
1. Գրականության համալրում
2. Գրականության հաշվառում
3. Մշակում, գրացուցակավորում հետևյալ ուղղություններով`
Դասակարգում և առարկայավորում
Նոր ստացված գրականության մուտքագրում
Գրականության պահպանում և վերականգնում ։