Միջին մասնագիտական կրթության 0912.01.5 «Մանկաբարձական գործ » մասնագիտության 0912.01.01.5 «Մանկաբարձ »որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1) Մանկաբարձ ` ծննդատանը
2) Մանկաբարձ` կանանց կոնսուլտացիայում
3) Մանկաբարձ` բուժակ- մանկաբարձական կետում:
Միջին մասնագիտական կրթության 0912.01.5 «Մանկաբարձական գործ » մասնագիտությամբ 0912.01․01.5 «Մանկաբարձ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են
1) Իրականացնել միջոցառումներ սպասարկող բնակչության շրջանում ուղղված` մոր և մանկան առողջության պահպանմանը,
2) Իրականացնել հղիների վաղ հայտնաբերում, հաշվառում, նախածննդյան հսկողություն,
3) Իրականացնել հղիության ախտաբանական թաքնված ձևերի վաղ հայտնաբերում, դրանց ժամանակ խնամքի, հսկողության, իրավիճակի գնահատման կազմակերպում,
4) Իրականացնել դեռահասների, հղիների, ծննդաբերների , ծննդկանների, նորածինների հսկողություն և զննում,
5) Իրականացնել ծննդկանների և նորածինների հետծննդյան խնամք,
6) Իրականացնել վաղ և ուշ հետծննդյան շրջանի արյունահոսությունների և սեպտիկ հիվանդությունների կանխարգելում,
7) Կատարել ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության և և առողջ սեռական կյանքի պահպանման աշխատանքներ,
8) Իրականացնել ուսուցողական դասընթացներ ծնողներին`<< Մայրության դպրոցի>> շրջանակում,
9) Իրականացնել խորհրդատվություն կրծքով կերակրման առավելությունների վերաբերյալ,
10) Տեղեկացնել ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման մեթոդի մասին,
11) Իրականացնել աշխատանքներ առողջ կենսակերպի և սեռական անվտանգ վարքագծի հաստատման ուղղությամբ,
12) Իրականացնել աշխատանքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման ուղղությամբ,
13) Իրականացնել աշխատանքներ սեռական օրգանների նախաքաղցկեղային , քաղցկեղային, հիվանդությունների կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ,
14) Իրականացնել աշխատանքներ հետդաշտանադադարային տարիքի կանանց կյանքի որակի բարելավման` օսպեոպորոզի , ճարպակալման, արյան զարկերակային բարձր ճնշման կանխարգելման ուղղությամբ,
15) Ցուցաբերել խորհրդատվական օգնություն ընտանիքին,
16) Կատարել տվյալ մասնագիտական ստորաբաժանման ուղղվածությանը և բժշկի ցուցումներին համապատասխան` ախտորոշիչ , սկրինինգային, և բուժական նշանակումներ,
17) Իրականացնել անհետաձգելի օգնություն և խնամք մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանական իրավիճակներում,
18) Ցուցաբերել ինքնուրույն օգնություն չբարդացած ծննդաբերության ժամանակ կամ օգնություն` բժշկի հետ միասին ախտաբանական ծննդաբերության ժամանակ,
19) Կատարել նորածնի առաջին հարդարանքը, անհրաժեշտության դեպքում` իրականացնել նորածնի վերակենդանացում,
20) Հետևել ծննդկանի վիճակին հետծնդյան շրջանում,
21) Նախապատրաստել գինեկոլոգիական հիվանդներին և հղիներին վիրահատության,
22) Վերցնել լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ նմուշառումներ,
23) Կատարել ոչ սթրեսային թեստի գնահատում,
24) Իրականացնել հետվիրահատական խնամքն ու բժշկի նշանակումները,
25) Լրացնել տեղեկանքներ և բժշկական ոլորտի այլ փաստաթղթեր
26) Իրականացնել դեղերի դուրս գրում , պահպանում և տրամադրում,
27) Իրականացնել սանիտարահամաճարակային ռեժիմը և ներհիվանդանոցային վարակների կանխանգելման աշխատանքները,
28) Կատարել բժշկական նշանակության իրերի վարակազերծում և մանրէազերծում,
29) Իրականացնել բժշկական թափոնների դասակարգման, պահպանման և տեղափոխման աշխատանքները,
30) Պահպանել բուժանձնակազմի և պացիենտի անվտանգության կանոնները:
Միջին մասնագիտական կրթության 0912.01.5 «Մանկաբարձական գործ » մասնագիտությամբ 0912.01,01.5 «Մանկաբարձ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
1) Ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
2) Դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու , դրանք պարզաբանելու կարողություն,
3) Ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
4) Դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,
5) Ունենա մասնագիտական գործունեության գործառույթները ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
6) Ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
7) Ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
8) Ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակին օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
9) Ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
10) Ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն: