Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

Միջին մասնագիտական կրթության 0915.01.5 « Բուժական Կոսմետոլոգիա» մասնագիտության 0915.01.01.5 « Բուժքույր/ բուժեղբայր- կոսմետոլոգ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`

1) Բուժքույր/ բուժեղբայր- կոսմետոլոգ (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ),

2) Դիմահարդար (վիզաժիստ) (գեղեցկության սրահ),

3) Մերսող (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ),

4) Մազահեռացում իրականացնող մասնագետ (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ),

5) Մատնահարդար (գեղեցկության սրահ):

Միջին մասնագիտական կրթության 0915.01.5 «Բուժական կոսմետոլոգիա » մասնագիտությամբ 0915.01,01.5 «Բուժքույր/ բուժեղբայր- կոսմետոլոգ»որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են .

1) Վերլուծել ստեղծված իրավիճակը և կայացնել որոշումներ սեփական մասնագիտության լիազորությունների իրավասության սահմաններում,

2) Պահպանել հիգիենայի կանոնները

3) Տիրապետել հաղորդակցման հմտություններին, սպասարկման ժամանակակից մեթոդներին

4) Վարել բուժական կոսմետոլոգիական ծառայությունների փաստաթղթերը

5) Օգտվել անհրաժեշտ բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումենրից

6) Տիրապետել կոսմետիկ նյութերի, պատրաստուկների ստացման տեխնոլոգիային, պահպանմանը և օգտագործման կանոններին,

7) Կատարել ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակները,

8) Իրականացնել բուժական կոսմետոլոգիական սարքավորումների պահպանման, օգտագործման, դրանց ժամանակին վերանորոգման և դուրս գրման հսկողությունը

9) Ցուցաբերել նախաբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակում,

10) Կատարել դիմահարդարում,ձեռքերի և ոտքերի մատների հարդարում, էպիլյացիա

11) Կատարել հոնքերի, թարթիչների կոսմետիկ խնամք, դիմագծերի կոսմետիկ շտկում,

12) Կատարել մերսում

13) Բարձրացնել գիտելիքների, կարողությունների, հմտությունների մասնագիտական մակարդակը:

Միջին մասնագիտական կրթության 0915.01.5 «Բուժական կոսմետոլոգիա » մասնագիտությամբ 0915.01,01.5 «Բուժքույր/ բուժեղբայր- կոսմետոլոգ » որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) Ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) Դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու , դրանք պարզաբանելու կարողություն,

3) Ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) Դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) Ունենա մասնագիտական գործունեության գործառույթները ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) Ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) Ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,

8) Ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակին օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) Ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) Ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն: