Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական Գործ » մասնագիտության 0911.01.01.5 « Ատամնատեխնիկ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1) Անշարժ պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
2) Շարժական պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
3) Բյուգելյան պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
4) Դիմածնոտային պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,
5) Օրթոդոնտիկ ապարատներ պատրաստող ատամնատեխնիկ,
6) Ձուլման աշխատանքներ իրականացնող ատամնատեխնիկ,
Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ 0911.01,01.5 «Ատամնատեխնիկ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են .
1) Գամիկների, ներդիրների, ծայրատամային ատամների ,
2) Արհեստական պսակների պատրաստում.
3) Կամրջաձև պրոթեզների պատրաստում,
4) Մասնակի թիթեղային պրոթեզների պատրաստում.
5) Լրիվ շարժական թիթեղային պրոթեզների պատրաստում,
6) Բյուգելյան պրոթեզների պատրաստում.
7) Օրթոդոնտիկ ապարատների պատրաստում,
8) Դիմածնոտային պրոթեզների պատրաստում,
9) Ձուլման գործի իրականացում:
Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ 0911.01,01.5 « Ատամնատեխնիկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
1) Ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
2) Դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու , դրանք պարզաբանելու կարողություն,
3) Ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
4) Դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,
5) Ունենա մասնագիտական գործունեության գործառույթները ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
6) Ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
7) Ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
8) Ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակին օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
9) Ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
10) Ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն: