ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
• ՈՒսման տևողությունը 3 տարի է:
• ՈՒսումնառությունն իրականացվում է վճարովի հիմունքներով:
• Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 230.000 (երկուհարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ https://dimord.emis.am/ կայքում մինչև նոյեմբերի 25-ը ժամը 18։00 ներառյալ։
Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտ, որը ներառում է՝
• անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),
• հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
• լուսանկար, կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
• անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
• կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
• ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում
• իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
• միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
• պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթի պատճենը (առկայության դեպքում),
• աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
• Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին / Հ/Հ 900178000023/ փոխանցած գումարի (ՀՀ 1000 դրամ) անդորրագրի պատճենը:
• Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով։
• Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ընդունող հանձնաժողովին։
Հասցեն` ք. Գավառ, Նալբանդյան 91/1 Հեռ. 033 026230