‼️Ուշադրություն‼️
2025-2026 ուսումնական տարվա ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը մեկնարկելու է 2025 թվականի հուլիսի 24-ից։ ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է լինելու հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի https://dimord.emis.am/ կայքում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
📢Սույն թվական մայիսի 19-ին Գավառի պետական բժշկական քոլեջը հայտարարում է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ։👥Հանդիպման ընթացքում նախատեսվում է շրջայց քոլեջում, որի ընթացքում այցելուները կծանոթանան քոլեջի մասնագիտություններին, ուսանողական առօրյային, ընդունելության կարգին և կստանան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։