Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
07.11.2023-ին Գավառի բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Առաջին օգնություն» թեմայով պրակտիկ դասընթաց։
Դասընթացը անցկացվեց Գավառի թիվ 8 միջն. դպրոցում։
Դասընթացի ընթացքում քոլեջի ուսանողները հյուրերին ծանոթացրեցին քոլեջի գործունեությանը, քոլեջում գործող մասնագիտությունների ցանկին։ Պրակտիկ կերպով ներկայացվեց այն հրատապ միջոցառումների ցանկը, որը պետք է կիրառել, եթե կա առաջին օգնության անհրաժեշտություն։
‼Ի՞նչ անել էլեկտրահարության, շնչարգելության, արյունահոսության և այրվածքների դեպքում։։
‼ Ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել տարբեր տարիքային խմբերի անձանց պարագայում։
‼Առաջին և կարևոր նախապայման֊ երբեք չմատնվել խուճապի, որպեսզի կարողանանք ցուցաբերել գրագետ և արդյունավետ առաջին օգնություն` չվտանգելով և՜ տուժածի,և՜ մեր կյանքը։
Գործնականի և տեսականի համադրությունը տվեց իր ցանկալի արդյունքը, դա էր փաստում հյուրերի համակ ուշադրությունը դասընթացի ընթացքում և դրական կարծիքները դասընթացի ավարտին։
Շնորհակալություն ենք հայնտնում Գավառի թիվ 8 միջն. դպրոցին մեզ հյուրընկալելու համար։
 «ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»