
ԳՊԲՔ-ի « Դեղագործություն» մասնագիտության 34 խմբի ուսանողները, փոխտնօրեն Վ․ Բունիաթյանը, դասախոս Օ․ Միրիբյանը և կարիերայի պատասխանատու Հ․ Վարդանյանը «Դեղերի գործարանային տեխնոլոգիա» մոդուլի «Պատրաստել դեղահաբեր » ուսումնական արդյունքի գործնական դասի շրջանակներում այցելեցին «Արփիմեդ» դեղագործական կազմակերպություն։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան գործարանի աշխատանքին, դեղահաբերի արտադրության փուլերին։
Շնորհակալություն «Արփիմեդ» դեղագործական կազմակերպության որակի կառավարիչ, որակավորված անձ ՝ Անի Ղազարյանին։