07.11.2023-ին Գավառի բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Առաջին օգնություն» թեմայով պրակտիկ դասընթաց։Դասընթացը անցկացվեց Գավառի թիվ 8 միջն. դպրոցում։
Դասընթացի ընթացքում քոլեջի ուսանողները հյուրերին ծանոթացրեցին քոլեջի գործունեությանը, քոլեջում գործող մասնագիտությունների ցանկին։ Պրակտիկ կերպով ներկայացվեց այն հրատապ միջոցառումների ցանկը, որը պետք է կիրառել, եթե կա առաջին օգնության անհրաժեշտություն։
Գործնականի և տեսականի համադրությունը տվեց իր ցանկալի արդյունքը, դա էր փաստում հյուրերի համակ ուշադրությունը դասընթացի ընթացքում և դրական կարծիքները դասընթացի ավարտին։
Շնորհակալություն ենք հայնտնում Գավառի թիվ 8 միջն. դպրոցին մեզ հյուրընկալելու համար։
