
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Հայկական «Կարմիր Խաչ» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալվեցին քոլեջում ՝ հետագայում ուսանողներին կամավորագրելու և աշխատանքներին ներգրավելու նպատակով։ Ուսանողները ծանոթացան «Կարմիր Խաչ» ընկերության ծրագրերին, մանրամասն տեղեկացան կամավորական աշխատանքներին։