ՈՒսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեր քոլեջում կազմակերպվեց և անցկացվեց ամանորյա միջոցառում, որի ընթացքում շնորհալի ուսանողները հանդես եկան իրենց պարային և երաժշտական կատարումներով։
Ահա և մի քանի օր ու 2023 թվականը կդառնա տարիների հոլովույտի մի մասնիկը։
Շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ տարին խաղաղությամբ և միաբանությամբ լցնի մեր օջախները։


