Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
Սույն թվականի Մայիսի 21-ին «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը, Գեղարքունիքի մարզի ՆԳՆ «Գավառի հրշեջ փրկարարական» ջոկատի թիվ 31 ՀՓՋԻ 2-րդ խմբի հրշեջ անձնակազմը , քոլեջի ուսանողական ու դասախոսական անձնակազմը համատեղ անցկացրեցին հատուկ տակտիկական ուսումնավարժանք ՝ «Տարահանման և հրդեհաշիջման գործընթացի ժամանակ տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը» սցենարով։
Կատարող՝ Քաղ․ պաշպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր առարկայի դասախոս՝ Ա․ Սողոմոնյան
Միջոցառումը նպաստեց փրկարարների և ուսանողների համատեղ աշխատանքի կազմակերպմանը, որի ժամանակ ցուցաբերվեց I-ին օգնություն տուժածներին, ձևավորվեցին արտակարգ իրավիճակում գործելու անհրաժեշտ հմտություններ։