Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն շնորհավորում ենք քոլեջի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ դասախոսներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:
Շնորհավոր Գիտելիքի օր🎉🎈🎊
 
Նոր ուսումնական տարվա առաջին օրը շնորհակալագրեր տրվեցին մի շարք դասախոսների և ուսանողների։