📌 Սույն թվականի փետրվարի 20-ին ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոն -ում տեղի ունեցավ հերթական սեմինարը՝ «Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունները» թեմայով, որի ընթացքում «Գավառի պետական բժշկական քոլեջ»-ի ուսանողները ծանոթացան աշխատանքի որոնման միջոցներին, անհրաժեշտ փաստաթղթերի թղթապանակի հավաքագրմանը և այլ հարցերին։ 👩🏫Սեմինարի ավարտին վարող մասնագետները պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Շնորհակալություն ենք հայտնում Գավառի ՄՍԾ ՏԿ-ի տնօրեն պարոն Ա․ Խաչատրյանին և գլխավոր մասնագետ Օ․Հովեյանին համագործակցության համար։