Մայրենի լեզվի օրը առաջին անգամ աշխարհում ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՈ_ի կողմից 2000 թվականին և նշվում է փետրվարի 21_ին` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
2005 թվականից այս օրը նշանավորվել և տոնվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։
Մեր քոլեջում այսօր նույնպես տոնական մթնոլորտ էր։ Քոլեջի ուսանողները ևս իրենց խորին սերն ու արժևորումն արտահայտեցին հազարագանձ մայրենիի նկատմամբ` կազմակերպելով բովանդակալից ցերեկույթ։
Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է, այն ասորերենի ժամանակակիցն է եղել, բայց այսօր չկա այդ լեզուն, չկա նաև շումերերենը, չկա և խեթերենը, բայց կա հայերենը...
Կա և կլինի', կա' և կշարունակի բարգավաճել։