‼️07․04․2025 թվականին մեր քոլեջում կազմակերպվեց մասնագիտական կրթական հանդիպում՝ « Ժամանակակից կոսմետոլոգիան՝ գեղեցկության նոր մոտեցումներով» թեմայով։ Հանդիպումը վարեց մեր քոլեջի հմուտ դասախոսն ու փորձառու էսթետ-կոսմետոլոգ Էմսուհի Սարգսյանը։ Զրույցը կառուցված էր արդի կոսմետոլոգիական մեթոդների շուրջ, հատկապես շեշտադրելով մաշկի տարբեր տեսակների առանձնահատկությունները, խնամքի ճիշտ մոտեցումները և ժամանակակից միջոցների կիրառումը պրակտիկայում։
Հյուրերը հնարավորություն ունեցան ստանալու ինչպես տեսական գիտելիքներ💆♀️, այնպես էլ կիրառական խորհուրդներ փորձառու մասնագետից։
Միջոցառմանը ներկա էին նաև պատվավոր հյուրեր, որոնց ներկայությունն էլ ավելի ընդգծեց միջոցառման կարևորությունը։