Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
💉Գավառի պետական բժշկական քոլեջում Էմսուհի Սարգսյան-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Արյուն։ Արյան գործառույթներ» թեմայով ուսուցողական հանդիպում, որին մասնակցեցին Կարմիրգյուղի 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այս նախաձեռնությամբ քոլեջն օժանդակեց աշակերտներին իրենց նախագծային աշխատանքի իրականացման գործում։
✅Հանդիպման ընթացքում ներկայացվեց արյան խմբերը, ինչպես նաև գործնականում ցուցադրվեց արյան խմբի որոշման ընթացքը, պլազմայի կիրառության առանձնահատկությունները, դոնորության կարևորությունը՝ ընդգծելով, որ արյան դոնորությունը պատասխանատու քայլ է, որն իրականում կարող է կյանքեր փրկել։
Հանդիպումը նպաստեց աշակերտների իրազեկվածության բարձրացմանը և դոնորության մշակույթի ճիշտ ընկալմանը։