Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️Գավառի պետական բժշկական քոլեջում անցկացվեց կրթական դասընթաց՝ նվիրված «Ի՞նչ է մոտիվացիան» թեմային։ Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան այն ներքին և արտաքին գործոններին, որոնք ազդում են մարդու վարքի, որոշումների և մասնագիտական զարգացման վրա։ Դասընթացավարը ներկայացրեց մոտիվացիայի կիրառական մեխանիզմները առողջապահական ոլորտում՝ ընդգծելով, որ պատասխանատու մասնագիտությունների հիմնասյունը կայուն ներքին շարժիչ ուժն է։ Ուսանողները մասնակցեցին ակտիվ հարցուպատասխանի, ներկայացրեցին իրենց համար մոտիվացիայի օրինակները, վերլուծեցին, ամրապնդելով թեմայի խորքային ըմբռնմանը։ Իսկ դասընթացի ավարտին ակտիվ ուսանողին շնորվեց' Շոն Քովինի «Դեռահասների արդյունավետ 7 սովորությունները» գիրքը 📖։
💜Շնորհակալություն ենք հայտնում մեր դասընթացավար Ժաննա Բնյանին և Bayazet Center հասարակական կազմակերպությանը։
Նման նախաձեռնությունները նպաստում են ուսանողների անձնային և մասնագիտական աճին՝ ձևավորելով մտածող, նպատակասլաց ու պատասխանատու ապագա մասնագետներ։