☀️Գավառի պետական բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության 35 խմբի ուսանողները հաջողությամբ ամփոփեցին «Նյութագիտություն և տեխնիկական կահավորում» և «Գեղազարդական կոսմետոլոգիա և դիմահարդարման իրականացում» մոդուլները։ 💄✨
Ուսանողները մոդուլների ամփոփման արդյունքում ներկայացրեցին իրենց պատրաստած անհատական աշխատանքները, ինչպես նաև գործնականում ցուցադրեցին դիմահարդարման հմտություններ՝ ընդգծելով դիմահարդարման արվեստի նրբություններն ու ստեղծագործական մոտեցումները։
💙 Աշխատանքը ղեկավարում էր դասախոս Մարինե Դվոյանը։