Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📍Գավառի պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 31/2 խմբի ուսանողները «Քույրական գործը թերապիայում» մոդուլի շրջանակներում ներկայացրեցին ամփոփիչ անհատական աշխատանքներ գաստրիտ, խոցային հիվանդություն և ստամոքսի քաղցկեղ թեմաներով՝ անդրադառնալով դրանց առաջացման պատճառներին, կլինիկական դրսևորումներին, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին։
Ընտրված թեմաներին համապատասխան ներկայացվեցին կլինիկական դեպքեր, որոնց ընթացքում ավելի պատկերավոր վերլուծվեց յուրաքանչյուր իրավիճակ։
👩‍⚕️«Քույրական գործը թերապիայում» մոդուլի դասախոս Լիդա Հովեյան: