«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված «ՍԷԱԴ 2026» ծրագրի շրջանակում Գավառի պետական բժշկական քոլեջում իրականացվում է «Գավառագետի աղտոտվածության ազդեցությունը անհատի առողջության վրա» թեմայով հետազոտական աշխատանք։
Հետազոտական խմբի անդամների կողմից Գավառագետի մուտքի և գետաբերանի հատվածներից վերցված ջրի նմուշները Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցում ուսումնասիրվել են ջրի մոնիտորինգի սարքի միջոցով։ Հետազոտության նպատակն էր որոշել ջրի ջերմաստիճանը, մեխանիկական մասնիկների և հանքային աղերի առկայությունը՝ ջրի որակական ցուցանիշները և աղտոտվածության հնարավոր դրսևորումները գնահատելու նպատակով։
Գավառի պետական բժշկական քոլեջը շնորհակալություն է հայտնում Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցին՝ արդյունավետ համագործակցության, աջակցության և հետազոտական գործընթացին նպաստելու համար։